Չինաստանի վերջին կայսրին պատկանող Patek Philippe ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով՝ 6,2 մլն դոլարով

17:18   24 մայիսի, 2023

Չինաստանի վերջին կայսր Աիսին-Գորո Պուիին պատկանող Patek Philippe ժամացույցը Հոնկոնգի Phillips աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով: Ընդ որում, աճուրդը տեւել է ընդամենը վեց րոպե։

Patek Philippe Reference 96 Quantieme Lune-ը գնել է տեղի կոլեկցիոները: Սա ռեկորդային գին է ցանկացած Ref. 96 Quantieme Lune մոդելի համար։

Թոմաս Պերացին՝ Phillips Asia Watches-ի ղեկավարը, ասել է. «Մենք հպարտ ենք ամբողջ աշխարհի կոլեկցիոներների խանդավառ արձագանքի համար: Ժամացույցներն ու արտեֆակտները գրավել են 56 երկրներից՝ 25-ից 60 տարեկան մասնակիցների»:



© NEWS.am STYLE