Քիմ Քարդաշյանը արտասվել է՝ խոսելով այն ցավի մասին, որն իրեն պատճառել է Քանյե Ուեսթը

16:12   25 մայիսի, 2023

Քիմ Քարդաշյանն արտասվել է, երբ պատմել է հուզական եւ հոգեկան այն ցավի մասին, որն իրենց ամուսնալուծությունից հետո պատճառել է նախկին ամուսնը՝ Քանյե Ուեսթը։

Hulu-ի The Kardashians-ի պրեմիերային դրվագում 42-ամյա Քիմը, ով սկանդալային ռեփերից բաժանվել է 2021 թվականի փետրվարին՝ վեց տարվա համատեղ կյանքից հետո, ասում է իր մորը՝ Քրիս Ջեներին, որ ինքը «ցամաքել է» Քանյեի պահվածքի պատճառով։

Նա նաեւ մեղադրում է նախկին ամուսնուն այն բանի համար, որ վերջինը լուրեր է տարածել, թե Քիմն իրենց ամուսնության ընթացքում դավաճանել է իրեն ռեփեր Դրեյքի հետ։

к.jpg (26 KB)

Քիմը հատկապես հուզվում է՝ խոսելով այն մասին, թե ինչպես է նախկին ամուսինը «վերեւից նայում իրեն» 2007 թվականի իր տխրահռչակ սեքս-տեսագրության պատճառով, եւ ամեն առիթով բարձրաձայնում է դրա մասին: «Նրա բոլոր սադրանքները մի օր ավելի շատ կվնասեն երեխաներին, քան իմ մասնակցությամբ այդ ձայնագրությունը»,-ասում է նա Քրիսին:

Տեսարանը սկսվում է նրանից, որ Քիմը խոստովանում է մորը, որ պայքարում է խուճապի նոպաների դեմ, ինչը Քանյեի կողմից իրեն պատճառած սթրեսի հետեւանքով է առաջացել: «Ամբողջ առավոտ ես խուճապի նոպա ունեի։ Ինձ թվում էր, թե, պարզապես, չեմ կարողանում շնչել»,- պատմում է Քիմը։

Նա խոստովանում է, որ «այժմ շատ բան է կատարվում իր եւ Քանյեի միջեւ»: «Չնայած այն բոլոր անհեթեթություններին, որոնք Քանյեն ասում է մեր մասին, ես երբեք չեմ մեկնաբանում դրանք»,-ասում է նա մայրիկին:

Թեեւ դա իրեն ցավ է պատճառում, Քիմն ասում է, որ Քանյեն, որն իր ընտանիքի անդամներին, մասնավորապես մորը, իր առցանց վրդովմունքի մեջ է ներքաշնում, բարկացնում է իրեն: «Կարծում եմ, որ կարող եմ ամեն ինչի հետ գլուխ հանել, պարզապես այնքան ցավ եմ զգում, որ մայրս ստիպված է զբաղվել այդքան շատ խնդիրներով»,-տեսախցիկի առաջ ասում է նա:

Քրիսն, իր հերթին, հիշեցնում է Քիմին, որ դուստրը «չի կարող կառավարել» այն, ինչ անում է Քանյեն։

SKIMS-ի հիմնադիրը զայրույթ է արտահայտում այն ​​փաստի կապակցությամբ, որ Քանյեն շարունակում է օգտագործել իր սեքսուալ ժապավենն իր դեմ։ «Նա այդպես վերեւից է նայում ինձ վրա այդ տեսագրության պատճառով եւ այս թեմայի մասին շարունակ բղավում է», - պնդում է նա:

«Իսկ ես պետք է նստեմ եւ ոչինչ չասեմ, քանի որ գիտեմ, որ մի օր իմ երեխաները կգնահատեն դա, եւ գիտեմ նաեւ, որ դա նրանց համար ամենալավ որոշումն է»,-բացատրում է Քիմը, ով հազիվ է զսպում արցունքները:



© NEWS.am STYLE