Անի Քոչարը սպասում է երկրորդ երեխային

13:18   25 մայիսի, 2023

Լրագրող, գրող Անի Քոչարը սպասում է երկրորդ երեխային: Ուրախալի լուրը նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պատահական չի ընտրել հենց այս օրը։ «Ցանկանում եմ ինձ համար փոխել այս օրվա երբեմնի տխուր եւ մռայլ խորհուրդը: 25.05.2018թվական... սարսափ երազի էր նման

Հինգ տարի առաջ այս օրը կյանքս գլխիվայր շրջվեց: Մինչեւ չարաբաստիկ ախտորոշումը (AML) եւ դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է: Սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար: Կյանքը հավերժական տոն չէ, բայց եւ որեւէ պարագայում հանձնվել չկա»,-գրել է Անին ու հավելել, որ այսուհետ իր կյանքում լուսավոր էջ է բացել եւ ցանկանում եմ մոռանալ վերը նշված ամսագիրը: 

347264043_145507941845634_6545502773797697563_n.jpg (53 KB)

Լրագրողը հավելել է նաեւ, որ պատրաստվում է թողարկել իր երկրորդ գիրքը․

«2-րդ գիրքս հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչեւ ինձ համար բաղձալի լուրը լսելը: Ինձ համար անսահման կարեւոր էր, որ գիրքն այնպիսի մի հրաշք լուսավոր կետ պարունակի իրենում, որ կրկին, ոչ թե բառերով, այլ հենց կենդանի օրինակով կյանքեր ու սրտեր փոխի, կարծրատիպեր ու նախապաշարումներ փշրի»:



© NEWS.am STYLE