Դուբայից տնային տնտեսուհին բողոքել է միլիոնատեր ամուսնու հետ «ծանր» կյանքից

21:30   25 մայիսի, 2023

Դուբայից տնային տնտեսուհին բողոքել է միլիոնատեր ամուսնու հետ «ծանր» կյանքից եւ դարձել քննադատության ու ծաղրի թիրախ։ Նրա մտահոգությունները, մասնավորապես, ներառում են «միշտ լավ տեսք ունենալը», «չափազանց շատ սնունդը» եւ «առաջին կարգով թռչելը»:

ezgif.com-webp-to-jpg - 2023-05-25T133256.592.jpg (419 KB)

Նրա «բողոքների» տեսանյութերը ներկայումս հավաքում են միլիոնավոր դիտումներ, քանի որ մարդիկ նրան մեղադրում են այնպիսի «խնդիրներ» ունենալու մեջ, որոնց մասին ուրիշները կարող էին միայն երազել:

Ինչպես հաղորդում է Baltimore Post Examiner-ը, 23-ամյա Լինդա Անդրադեն, ով ծնվել է Հորդանանում, ամուսնացած է Դուբայի Forex եւ Crypto թրեյդեր  Ռիկի Անդրեյդի հետ, որի հետ հարաբերությունները սկսել է ընդամենը 19 տարեկանում:

«Իրական Դուբայի տնային տնտեսուհին» TikTok-ի իր մոտ 530,000 հետեւորդների հետ հաճախ է կիսվում տեսանյութերով՝ մանրամասնելով, թե ինչպես է իր երկրորդ կեսն ապրում։

ду1.jpg (88 KB)

«Միլիոնատիրոջ հետ հարաբերությունների ամենավատ կողմերը» վերնագրով շարքում Անդրադեն բացահայտել է մերձավորարեւելյան մեծահարուստի հետ իր ամուսնության «մութ կողմը»։
Հաղորդվում է, որ այս շքեղ ապրելակերպի որոշ բացասական կողմերից են, օրինակ, որ նա երբեք չի վարում ավտոմեքենա, միայն առաջին կարգով է թռչում եւ չունի բյուջետային սահմանափակումներ: 

«Նա միայն 24 կարատանոց ոսկի է գնում (ամեն անգամ, երբ մենք կռվում ենք),-ողբում է աղջիկը՝ ցուցադրելով ոսկյա նրբագեղ վզնոցը:

Ամուսինը նրան չափազանց շատ իրեր է գնում, որոնք միշտ պետք է լինեն շքեղ ապրանքանիշի, եւ կերակրում է նրան «Սննդի չափազանց մեծ բաժնով»:

Ուղեկցող կադրերը ցույց են տալիս ծովամթերքի, սուշիի եւ այլ համեղ ուտեստների շքեղ աշտարակներ, որոնք համարժեք են Four Seasons խորտիկներին:

Անդրադեն նաեւ ասել է, որ ինքը անընդհատ «վախենում է, որ իրեն կկողոպտեն», կամ որ այլ կանայք կգողանան իր նշանակալից կեսին:

дуба2.jpg (121 KB)

Նա բողոքում է, որ «հոգնել» է ճանապարհորդելուց, մինչ իր ամուսինը դահուկ է վարում:

Ավելորդ է ասել, որ Անդրադեի բողոքները համացանցում մեծ համակրանք են առաջացրել: «Ես ուզում եմ այս խնդիրները»,-գրել է մեկնաբանողներից մեկը, իսկ մյուսը հեգնել,- «Այնքան ծանր կյանք է»: Մյուսները նշում էին, որ նրա խնդիրները գունատ են իրենց խնդիրների համեմատ։ «Ես կցանկանայի բողոքել այս բաներից: Ինձ չի անհանգստացնում, որ ինձ թալանեն, ես անհանգստանում եմ հաշիվներ վճարելու համար»,- դժգոհել է մյուսը։

Որոշ տիկտոկերներ նույնիսկ Անդրադեին առաջարկել են փոխվել տեղերով՝ գրելով. «Եթե դու այլեւս չես ուզում այս կյանքը, ես այստեղ եմ սիրելիս»: «Եթե նա քեզ շատ է գնում, տուր ինձ»,-առաջարկել է մեկ ուրիշը:

ду3.jpg (74 KB)

Անդրադեն, կարծես, ընդունել է բողոքները, քանի որ դրանից հետո տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է «Միլիոնատիրոջ հետ հանդիպելու լավ կողմերի մասին»:

Չնայած հարուստ ամուսնուն՝ Անդրադեն ավելին է, քան պարզապես տնային տնտեսուհի: Նա բացել է մի քանի բիզնես եւ ներկայումս ունի սպա կենտրոն:

Նա նաեւ եղել է միջոցառումների հաջող պլանավորող՝ կազմակերպելով երեկույթներ հայտնի մարդկանց համար՝ Քոմմոնից մինչեւ Սթիվ Վոզնյակ:



© NEWS.am STYLE