Մարալ Արթինյան ոսկերչական ապրանքանիշի դեբյուտը Կաննում

12:38   26 մայիսի, 2023

Marli New York-ն իր հավաքածուն առաջին անգամ ներկայացրել է Կաննի կինոփառատոնում՝ ի պատիվ The Art of Elysium-ի 25-ամյակի:

Հյուրերի թվում էին Ջուլիա Ֆոքսը, Քլեր Հոլթը, Լիլի Գլադստոնը, Անոկ Յայը, Ալթոն Մեյսոնը, Չեյս Քրոուֆորդը, Ջերեմի Հարիսը եւ շատ ուրիշներ։ Հյուրերը փորձել են հայտնի ոսկերչական մոդելներ՝ Tip-Top-ից մինչև Cleo։ Նկատվել են նաեւ նմուշներ՝ Empire նոր հավաքածուից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marli New York (@marli)

Մարալ Արթինյանը Marli New York ոսկերչական ապրանքանիշի հիմնադիրն է։ Բավական կարճ ժամանակում նրան հաջողվեց անուն ստեղծել եւ հետք թողնել ոսկերչական բիզնեսում։ Նրա նուրբ զարդերը կրել են այնպիսի աստղեր, ինչպիսին է Շարլիզ Թերոնը։ Թեյլոր Հիլլը նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավում։ Հայտնի մարդկանց ցուցակն անվերջ է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marli New York (@marli)


Կաննում դեբյուտից մի քանի օր առաջ Արթինյանը ներկայացրել է Marli New York-ի նոր հավաքածուն, որը կոչվում է Empire: Հրավիրված հյուրերի թվում էր նաեւ մոդել, հայազգի ինֆլուենսեր Մարգարիտա Սախաջյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Margo Sah (@margo_sah)

Սահակյանի խոսքով, զարդերը շքեղ են. «Ես շատ ուրախ եմ, որ գիտակցում եմ, որ նման ապրանքանիշի հետեւում կանգնած են հայերը»,-ասել է ինֆլուենսերը:



© NEWS.am STYLE