«Թրենդային Մոխրոտիկը»․ Լիա Զախարյանի հեքիաթային կերպարն ու դերասանուհու զգացողությունը (վիդեո)

11:32   26 մայիսի, 2023

Լիա Զախարյանը, երկնագույն եթերային զգեստով, հիշեցրել է հայտնի հեքիաթի Մոխրոտին, բայց ոչ սովորական՝ այլ թրենդային։

«Թրենդային Մոխրոտիկը»՝ Instagram-ում տեղադրված հոլովակում իր կերպարը հենց այսպես է մեկնաբանել դերասանուհին։

Լիան, առհասարակ, իրեն փորձում է տարբեր ոճերում։ Մի օր նա գայթակղիչ է ու սեքսուալ, մեկ ուրիշ օր՝ ռոմանտիկ ու երազկոտ, իսկ այսօր, ահա, նախընտրել է հեքիաթային լինել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)


Դերասանուհին վերջերս լուսանկարվել էր NEWS.am STYLE-ի գարնանային ֆոտոշարքում, որի համար ընտրել էր նուրբ ու եթերային կերպար։ Նրա հետ մեր զրույցը Մայրության եւ գեղեցկության թեմայով էր։ Լիան խոստովանել է, որ արդեն իր ներսում զգում է մայրության բնազդը․

16-1.jpg (667 KB)

«Այդ բնազդն ինձ մոտ, երեւի, 3-4 տարի առաջ է ակտիվացել, ու, բնականաբար, այն գնալով ավելի է արտահայտվում։ Ինձ անընդհատ բռնում եմ այն մտքի վրա, թե ինչպես եմ հոգ տանում ընկերուհիներիս, հարազատներիս բալիկների մասին։ Սոցհարթակներում էլ այնքան եմ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր դիտել, որ արդեն ինձ հենց այդպիսի տեսանյութեր են առաջարկվում տարբեր հարթակներում։ Միշտ լայն ժպիտով ու փայլուն աչքերով եմ նայում նրանց։ Զգում եմ, որ ցանկություն կա գրկելու, սիրելու, խնամելու․․․ Բնականաբար, դա հենց մայրական բնազդն է իմ ներսում խոսում»,-ասել է նա։ 



© NEWS.am STYLE