Մի քիչ թեթեւ հագուստ, մի զույգ բարձրակրունկ․ Նազենի Հովհաննիսյանն էլեգանտ սեւ զգեստով ցուցադրել է սլացիկ կազմվածքը (ֆոտո)

13:05   26 մայիսի, 2023

Այն, որ Նազենի Հովհաննիսյանն ամենաշքեղ հայուհիներից է, անվիճելի փաստ է, ու կարեւոր չէ, որ նրա գեղեցկության ու հմայքի մասին Հայաստանում բոլորը գիտեն, դերասանուհու ամեն մի կերպար առանձնահատուկ հիացմունքի է արժանի։ Դժվար է կռահել, թե ինչպես է հասցնում ամեն օր ու ամեն առիթի փայլել, բայց փաստ է՝ նրա մոտ դա, միանշանակ, ստացվում է։ Անգամ, եթե երկու տարբեր առիթներին նույն զգեստը կրի, Նազենին դա կարող է այնպես մատուցել, որ քչերը կռահեն այդ մասին։ 

40-ամյա հաղորդավարուհի-դերասանուհին ինստագրամյան նոր հրապարակման մեջ կրկին փայլել է իր սլացիկ կազմվածքով, որն ընդգծել է էլեգանտ սեւ զգեստով եւ ոսկեգույն բարձրակրունկներով։ Դերասանուհու մազերը հավաքված են, ինչն ավելի շատ նրբություն է հաղորդել եթերային թեթեւ զգեստով կերպարին։ Նազենին գեղեցիկ բնապատկերի ֆոնին է, ու հպարտությամբ է նշում, որ տեսարանը պատկանում է հենց Հայաստանին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)


«Մի քիչ թեթեւ հագուստ: Մի զույգ Բարձրակրունկ․.....եւ վերջ»,-գրել է դերասանուհին ու կատակով հավելել,-«Ամեն տափակ բան դեռ հարմար չի նշանակում, ու ամեն տափակ խոսք դեռ քննարկման իրավունք չի ստանում։ Ու չէ, սա Շվեյցարիան կամ Իտալիան չէ։ Հայաատանն է»։

Թե որտեղ է արված լուսանկարը, Նազենին չի բացահայտել, թողել է հետեւորդների երեւակայությանը։

«Հայաստանը մարդու պես է, պիտի սիրես ու խնամես, որ փոխադարձությամբ այդ սերը մի օր հետ գա... Հայաստանը մեղավոր չէ, որ հաճախ առաջին «փչացնողը» հենց իր ներսի մարդն է... Խորը, շերտերով ու ցնդելու սիրուն, դեռեւս անճանաչ ու չբացահայտված գեղեցկությամբ Երկիր է, միշտ զարմացնող ու հավերժ կանչող: Ով ու ինչ ու ոնց ուզում է՝ ասի ...»,-եզրափակել է դերասանուհին։ 



© NEWS.am STYLE