Միխայիլ Գալուստյանը եւ Դեմիս Կարիբիդիսը երկու եղբոր դեր կխաղան հնդկական ֆիլմում

11:10   26 մայիսի, 2023

Ռուսական ТНТ հեռուստաալիքը Հնդկաստանի հետ համատեղ լիամետրաժ ֆիլմ է պատրաստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ – Զվարճալի հեռուստատեսության» կառավարիչ տնօրեն Թինա Կանդելակիին։

Ըստ Կանդելակիի՝ նախատեսված է մեծ հնդկական ֆիլմ երկու եղբայրների մասին, որոնց բաժանել է ճակատագիրը։ «Շնորհիվ այդ ճակատագրի՝ նրանք ի վերջո կհանդիպեն եւ կարժանանան մոր ու հոր սիրոն»,- նշել է Կանդելակին։ Եղբայրների դերերը կատարելու են Comedy Club-ի աստղեր, ռուսաստանցի շոումեններ Միխայիլ Գալուստյանը եւ Դեմիս Կարիբիդիսը։



© NEWS.am STYLE