Audemars Piguet-ը եւ Marvel-ը ներկայացրել են «Սարդ-մարդը» ֆիլմից ոգեշնչված Royal Oak Concept Tourbillon ժամացույցը

16:23   26 մայիսի, 2023

Audemars Piguet-ը համագործակցել է Marvel-ի հետ՝ ներկայացնելու «Սարդ- մարդուց» ոգեշնչված Royal Oak Concept Tourbillon ժամացույցը:

Սա համագործակցության երկրորդ մասն է, որն առաջին անգամ սկսվել է 2021 թվականին։ Նոր առաջարկը ներառում է շվեյցարական ժամագործի ճշգրիտ դիզայնը՝ համատեղված Marvel-ի զվարճասեր կերպարի հետ:

42 մմ տրամագծով ժամացույցի պատյանը պատրաստված է տիտանից եւ սեւ կերամիկայից։ Սակայն ամենավառ հատկանիշը Սարդ-մարդու դեմքն է, որտեղ սուպերհերոսը․ կարծես, դուրս է թռչում իր ժամացույցից: Ապրանքը լրացվում է սեւ-կարմիր կամ սեւ-արծաթագույն ժապավենով:

Royal Oak Concept Tourbillon «Spider-Man»-ի միայն 250 նմուշ  աճուրդի կհանվեն First Book-ի եւ Ashoka-ի օգտին:



© NEWS.am STYLE