«Հայկական խոհանոցի նոր երանգները» Գայանե Բրեիովայի հետ

20:07   26 մայիսի, 2023

 NEWS.am STYLE «Հայկական խոհանոցի նոր երանգներ» նախագծում հայկական ուտեստների ծանոթ համերը նորովի կփայլեն։ Հայաստանի մայրաքաղաքի հայտնի խոհարարների եւ, հուսով ենք, ոչ միայն, բոլորովին անսպասելի ժամանակակից մեկնաբանությամբ կներկայացնենք մեր սիրելի հայկական ուտեստներն ու մթերքները։ 

Մեր նախագծի այսօրվա հյուրն է հայտնի ռեստորատոր, բրենդ-շեֆ, հեռուստահաղորդավարուհի եւ մոսկովյան Gayane's ռեստորանի սեփականատեր Գայանե Բրեիովան։ Նա հայկական քյուֆթայից meat-ball կպատրաստի՝ ներսում անակնկալով։ Դրանք կհամտեսի մեր անկրկնելի Նատա Բրետտելլը։ 



© NEWS.am STYLE