Հարսանեկան ելույթի ժամանակ փեսացուն պատմել է խաչեղբոր հետ իր հարսնացուի դավաճանության մասին

23:15   26 մայիսի, 2023

Բրիտանիայում փեսացուն հարսանեկան ելույթի ժամանակ պատմել է խաչողբոր հետ հարսնացուի դավաճանության մասին։

Հարսանեկան ցնցող դրաման բացահայտվել է Unfiltered Bride փոդքասթում: Փոդքասթի հաղորդավարների խոսքով՝ կատաղած փեսացուն բոլոր հյուրերին հայտարարել է կնոջ անհավատարմության մասին՝ ցուցադրելով հարսնացուի եւ խաչողբոր սեքսուալ բնույթի լուսանկարները։

«Փեսան վեր է կենում եւ ասում. «Մինչ սկսելս, ձեզ մոտ ծրարներ են բերել, կարող եք բոլորդ բացել դրանք: Այո, սրանք այն հարսի լուսանկարներն են,որը սեռական հարաբերություններ է ունեցել խաչեղբոր հետ, այնպես որ ես հիմա հեռանում եմ»,-պատմել է հաղորդավարուհիներից մեկը:

Այնուհետև փեսացուն իր ընտանիքի հետ անսպասելիորեն լքել է դահլիճը: «Հարսի ընտանիքը վճարել էր ամեն ինչի համար։ Կարման այդպիսի բան է»,-ասել է հաղորդավարը։

Տեսահոլովակն արագորեն հարյուրավոր մեկնաբանություններ է հավաքել, օգտատերերը կիսվել են իրավիճակի վերաբերյալ իրենց մտքերով: «Ես նրան ոչ մի բանում չեմ մեղադրում։ Ինքս նույնը կանեի»,- բացականչել է օգտատերերից մեկը:

Մյուսները հրաժարվել են հավատալ, որ պատմությունն իրական է։ «Դա այնքան հին քաղաքային առասպել է»,-կասկածով հայտարարել է TikToker-ից մեկը: «Ես տեսել եմ, որ դա կրկնվում է Twitter-ում արդեն տասը տարի»,- գրել է մեկ ուրիշը։

Համացանցի օգտատերերից ոմանք հարցնում էին, թե ինչու էր նա գնացել արարողության, եթե չէր պատրաստվում ամուսնանալ, իսկ մյուսները վստահեցնում էին, որ եթե փաստաթղթերը չներկայացնեն, ամուսնությունը պաշտոնական չէ:



© NEWS.am STYLE