Wish List. Փարիզյան 3 հաստատություն՝ հայկական շրջադարձով

20:29   27 մայիսի, 2023

Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելն ու գաստրոշրջագայություն չունենալը նման է Էյֆելյան աշտարակը չտեսնելուն։ NEWS.am STYLE-ում խոսում ենք սիրելի ու փորձված վայրերի մասին։

Juni Armenian Bakery

Այս վայրը նոր է բացվել: Այստեղ պատրաստվում են հայերի կողմից սիրված լահմաջոն, մութաբալն ու հումուսը։ Չնայած այն հանգամանքին, որ ուտեստների մեծ մասը արեւելյան խոհանոցից է, հեղինակները ճաշացանկում նշում են, որ դրանք հատուկ հայկական շրջադարձ ունեն։ «Հայկական փռի» հիմնադիրը շատ ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ շփվելով եվրոպացի խոհարարների հետ, ուսումնասիրել տեղական խոհանոցը։ Երեւում է երկար տարիների աշխատանքի արդյունքը, հաճելի վայր է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Juni Armenian Bakery ® (@juni_bakery)

Հաստատությունն ունի մինիմալիստական ​​ինտերիեր եւ հաճելի անձնակազմ: Այն գտնվում է հայտնի զբոսաշրջային վայրերից հեռու։ Այնուամենայնիվ, միանշանակ արժե ժամանակ տրամադրել Juni Armenian Bakery այցելելու համար:

Հասցե՝ 79 Rue Daguerre Paris, Ֆրանսիա

Գների կատեգորիա՝ €

COME PRIMA by Oskian

Այս ռեստորանի մենյուում հայերեն է միայն շապիկի անունը։ Ամբողջ խոհանոցը բաղկացած է իտալական ուտեստներից։ Եվ դրանք լավ են պատրաստված։ Օրինակ՝ ամենահամեղ լազանյան։ NEWS.am STYLE-ը սրանիղ ոչ մի տեղ չէր փորձել։ Բուրավետ, ամենանուրբ մսով եւ ամենաթարմ պարմեզանով՝ այս համը հաստատ երկար կհիշվի, սննդի մատուցումը՝ նույնպես: Սեր առաջին հայացքից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Come Prima by Oskian (@comeprimabyoskian)


Ռեստորանը գտնվում է հայտնի Bourse de Commerce - Pinault հավաքածուից երեք րոպե քայլի վրա: Կենտրոնական վայր է։ Ինտերիերը այցելուներին տանում է Իտալիայի հարավ: Ամեն ինչ մտածված է՝ գունային գունապնակ, պրինտների համադրություն եւ, նույնիսկ, երգացանկ։ Դե, ծառայության մասին ասելու ոչինչ չկա. ամեն ինչ կատարյալ է՝ արագ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ:

Հասցե՝ 139 Rue Saint-Honore, 75001 Paris

Գների կատեգորիա՝ €€

Restaurant Petrossian

Այս ռեստորանի մոտով անցնելն ու չմտնելը ծովամթերքի սիրահարների համար մեղք է։ Այստեղ մատուցում են սեւ խավիարի բոլորովին տարբեր տեսակներ՝ սեղմվածից մինչեւ չորացրած։ Այս նրբագեղությունը հաստատության հիմնական հատկանիշն է։ Դրանք նույնիսկ մատուցում են մարտինիով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Petrossian Paris (@petrossianparis)



Petrossian Caviar ապրանքանիշն իր անունն է ձեռք բերել՝ լինելով առաջիններից, որը ֆրանսիական հանրությանը ներկայացրեց ռուսական խավիարը՝ հետագայում այս ոլորտում դառնալով, գրեթե, միակը։ Ապրանքանիշը շահել է հազարավորների սրտերը, վաստակել հեղինակավոր կարգավիճակ, իսկ Փարիզի ռեստորանը ներառվել է Michelin-ի ուղեցույցում։ Ուստի Փարիզ այցելելն ու նման հնարավորությունը բաց թողնելն անկարելի է։

Հասցե՝ 13 Bd La Tour-Maubourg

Գների կատեգորիա՝ €€€



© NEWS.am STYLE