500.000 պլաստիկ շշերից պատրաստված ամենամեծ շապիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

15:22   28 մայիսի, 2023

Պլաստիկ շշերից պատրաստված ամենամեծ շապիկի համար Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել Asociatia 11even, Kaufland Romania եւ Federatia Romana ընկերությունների կողմից:

108,96 մետր երկարությամբ եւ 73,48 մետր լայնությամբ մարզաշապիկը ազգային դրոշի «վերափոխված մոդելն» է՝ եռագույն գոտիով, որը կարելի է տեսնել նաեւ Ռումինիայի ռեգբիի հավաքականի պաշտոնական մարզաշապիկի վրա։

Asociatia 11even, Kaufland Romania եւ Federatia Romana ընկերությունները շապիկը ստեղծելու համար  օգտագործել են ավելի քան 500,000 վերամշակված պլաստիկ շշեր: Kaufland Romania-ի միջով շշերը հավաքելու համար պահանջվել է ավելի քան երեք շաբաթ, մեկ ամիս, որ դրանք կարվեին եւ մի ամբողջ օր՝ դրանք տեղադրելու համար:

Դրանից հետո շապիկը ապամոնտաժվել է 10000 տարբեր հագուստի դետալների եւ նվիրաբերվել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին:



© NEWS.am STYLE