«Լավ սեքս եւ լավ շերի». 102-ամյա բրիտանուհու երկարակեցության գաղտնիքը

21:30   28 մայիսի, 2023

«Լավ սեքս եւ լավ շերի»․ սա է 102-ամյա բրիտանուհի Ջոյս Ջեքմանի երկարակեցության գաղտնիքը։

Նրա խոսքով՝ այս համադրությունն օգնել է իրեն ապրել ավելի քան մեկ դար։ Թագավորական օդուժի նախկին խոհարարի ընտանիքը Ջոյսի հետ նշել է նրա ծննդյան տարեդարձը, իսկ հոբելյարը խոստովանել է, որ «չի ուզում, որ օրն ավարտվի»։

«Ես այնքան հիանալի օր եմ ունեցել»,-South West News Service-ին ասեկ է նա: «Ես չեմ կարողանում հավատալ, որ 102 տարեկան եմ»,-բացականչել է նա,-«Շոկոլադը, որ ես ուտում եմ, պետք է որ օգնած լինի ինձ»:

Երբ նա փոքր էր, Ջեքմանը աշխատում էր քաղցրավենիքի խանութում, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես խոհարար թագավորական օդուժին միանալը: 1945-ին՝ պատերազմի ավարտից հետո, նա ամուսնացել է իր սիրելիի՝ Թերենս Ջեքմանի հետ․ զույգը միասին երջանիկ կյանք է ապրել:

Չնայած նա երբեք սեփական երեխաներ չի ունեցել, Ջեքմանը սիրում էր հոգ տանել հարեւանությամբ ապրող երեխաներին:

Ջոյսը դեռ սիրում է շոկոլադե հյուրասիրություններ եւ իր օրերն անցկացնում է խաչբառեր լուծելով եւ թերթ կարդալով:



© NEWS.am STYLE