Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ

10:05   29 մայիսի, 2023

Թատրո՞ն, համե՞րգ, թե՞ փառատոն․ ո՞րն եք նախընտրում դուք։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է այս շաբաթվա սպասվող իրադարձություններից մի քանիսը։ 

Մայիսի 29․ Զառա Սահակյանը շարունակում է հանդիսատեսի հետ կիսվել իր «Զառանցանք»-ով։ Մոնո-ներկայացումը կլինի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ 2000-ից 6000 դրամ։ 

Մայիսի 30․ Ռուսական БРАВО խումբն առաջին անգամ հանդես կգա Երեւանում։ Խմբի համերգը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ «Պլատֆորմ»-ում։ Համերգի սկիզբը 21:00-ին է, տոմսերի արժեքը՝ 16 000 դրամ։ 

Մայիսի 31․ Բորիս Վիանի գլուխգործոցը՝ «Օրերի փրփուրը», յուրատիպ ու զավեշտալի բեմադրության տեսքով կներկայացվի Թատրոն տանիքումում։ Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000-ից 7000 դրամ։ 

Հունիսի 1․ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ Նոտաներ» մանկական, ինտերակտիվ մյուզիքլը կլինի Երգի պետական թատրոնի բեմում։ Մյուզիքլի ժամը 12:00-ին է, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ․ մինչեւ 2 տարեկան երեխայի մուտքն անվճար՝ ծնողի ուղեկցությամբ։ 

Հունիսի 2․ Բողոք, ցասում ու պայքար սեփական «ես»-ի ու կապանքների այն շղթայի, որ մեր ներսում է, մեր ուղեղում ․․․․ Հունիսի 2-ին՝ ժամը 20:00-ին, Հին Անի Մուզիք Հոլլում ելույթ կունենա հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանը։ Տոմսերի արժեքը՝ 4000 եւ 5000 դրամ։

Հունիսի 3․ Ամերիկյան Black Alley խումբը ելեւյթ կունենա Հայաստանում։ Խմբի առաջին համերգը տեղի կունենա Երեւանի գինու օրերի շրջանակում՝ հունիսի 3-ին՝ ժամը 20։00-ին։

Հունիսի 4․ Այս կիրակի, ժամը՝ 20:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի եւ Անժելիկա Վառումի համերգը: Ռուսական շոուբիզնեսի հայտնի ամուսինները կներկայացնեն իրենց ամենահայտնի հիթերը։ Տոմսերի արժեքը՝ 12 000-ից 65 000 դրամ։ 



© NEWS.am STYLE