13:01 17 դեկտեմբերի, 201333-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա քույր Քորթնին Բեւեռլի Հիլզում տոնական գնումների են գնացել: Քիմն իր հետ տարել է նաեւ 6 ամսական դստերը՝ Նորթին, իսկ Քորթնին՝ 1.5 տարեկան դստերը՝ Պենելոպային:


Մինչ խանութներով շրջելը Քիմն իր միկրոբլոգում դստեր նոր լուսանկար է հրապարակել, իսկ հարցին, թե ինչպես է նրան հաջողվում միշտ լավ տեսք ունենալ, պատասխանել է.
«Երբեք ժամանակ մի կորցրեք: Գնացեք մարզասրահ, գեղեցկության սրահ, երբ տուն վերադառնաք, տանը երջանիկ մայր կլինեք»:
Քարդաշյանը նաեւ խոստովանել է, որ մայրությունն ամբողջությամբ փոխել է իր կյանքը: «Իմ աշխարհը բոլորովին այլ է դարձել, ամբողջությամբ փոխվել են առաջնահերթությունները: Երբ մայր ես դառնում, արդեն ոչինչ կարեւոր չէ, բացի քո նոր ընտանիքից»,- հայտարարել է նա:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Instagram, Splash, X17 Online