Քեյթ Միդլթոնը կրկնում է արքայադուստր Դիանայի գլխավոր սխալը, եւ դա զայրացնում է Չարլզ III-ին

15:56   30 մայիսի, 2023

Այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվեցին, հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացավ Քեյթ Միդլթոնի վրա։ Ոճային հանդերձանքներ, դարավոր ավանդույթների մերժում, մտերմությունը մարդկանց հետ եւ ոչ միայն։ Դա էր գրավում հանրությանը թագավորի նախկին կնոջ՝ Դիանայի մեջ, ում այդքան սիրում եւ մեծարում է Ուելսի ներկայիս արքայադուստրը: Չարլզ III-ը դժգոհ էր իր նախկին կնոջ ժողովրդականությունից. ստվերում ապրելը ժառանգական միապետին հարիր չէ: Այժմ, ըստ թագավորական փորձագետ Դանիելա Էլսերի, նույն հետքերով է գնում նաեւ Քեյթը:

«Նա քայլում է բարակ սառույցի վրայով», - ուղիղ հայտարարել է գրողը: Նույնիսկ Չարլզ III-ի թագադրումը, ըստ նրա, Նորին Մեծության տոնը չէր, այլ իսկական «Ուելսական շոու»։ Փորձագետը հատկապես գովել է արքայադստերը, ով «փայլուն է կատարել իր դերը»։ Այս մասին են վկայում թագադրման հարյուրավոր նկարներ. միայն նրանք, որոնցում հայտնվել են Քեյթը եւ Ուիլյամը երեխաների հետ, վիրուսային էին: Ընդհանրապես, որքան էլ Չարլզ III-ը տարված լիներ գահը վերցնելով եւ իր հարազատներին խավարում թողնելու գաղափարով, ճակատագիրը այլ կերպ որոշեց:



© NEWS.am STYLE