Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսն իրենց նշանադրությունը նշել են թանկարժեք ու հազվագյուտ գինով

16:39   30 մայիսի, 2023

59-ամյա Ջեֆ Բեզոսը եւ 53-ամյա Լորեն Սանչեսն իրենց նշանադրությունը նշել են Ֆրանսիայի հարավում՝ շատ թանկ ու հազվագյուտ գինով։ Նրանք Կաննի La Petit Maison-ում Domaine Bernard-ից պատվիրել են 4285 դոլար արժողությամբ շիշ Dugat-Py Grand Cru, գրում է People-ը։

Ըստ ամսագրի՝ երջանիկ զույգին ընկերակցել են Բեզոսի քույրն ու նրա ամուսինը։ Նրանց նկատել են խաղողի վազով ծածկված ամառանոցում՝ դեպի Միջերկրական ծով տեսարանով:

Աղբյուրի խոսքով՝ նրանք լավ տրամադրություն ունեին, սակայն «չեն ցանկացել աղմուկ բարձրացնել»: Նա նշել է, որ Amazon-ի հիմնադիրը սովորաբար զուսպ հաճախորդ է էքսքլյուզիվ ռեստորանում։

Ավելի վաղ Բեզոսն ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին, ում հետ միասին են արդեն հինգ տարի։ Սանչեսի հսկայական 20 կարատանոց մատանին գնահատվում է առնվազն 2,5 միլիոն դոլար:



© NEWS.am STYLE