Մակաոյում բացվել է 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր՝ Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով

17:20   30 մայիսի, 2023

Չինաստանի խաղերի կենտրոնը 2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայր է բացել Լոնդոնի Բիգ Բենի հսկա կրկնօրինակով.

Ասիայի զբոսաշրջիկներն այլեւս կարիք չունեն երկարաժամկետ թռիչքներ կատարել՝ Բրիտանիայի Բիգ Բեն այցելելու կամ Լոնդոնի խորհրդանշական կարմիր երկհարկանի ավտոբուսը լուսանկարելու համար: Հիմա նույնը կարող են անել Մակաոյում՝ այսպես կոչված ասիական Լաս Վեգասում։

Londoner Macao-ն՝ բրիտանական ոճի շքեղ խաղատուն-հանգստավայրը չինական խաղերի կենտրոններից մեկում, տեղի է ունեցել շքեղ արարողություն, որին մասնակցել է Դեւիդ Բեքհեմը:

Հանգստավայրը գործում է վերջին երկու տարիներին, սակայն դրա բացումը հետաձգվել է Covid-19-ի խիստ սահմանափակումների եւ ճանապարհորդական կանոնակարգերի պատճառով։

2 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայրը պարունակում է Մեծ Բրիտանիայի խորհրդանշական շենքերի կրկնօրինակներ: Դրանց թվում են Վեսթմինսթերյան պալատը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական նստավայրը Դաունինգ սթրիթ 10 հասցեում, Շաֆթսբերիի հուշահամալիրը եւ այլ հուշարձաններ։

Las Vegas Sands-ին են պատկանում The Londoner Macao, ինչպես նաեւ The Venetian Macao-ն, The Parisian Macao-ն, Sands Maco-ն եւ The Plaza Macao & Four Seasons Hotel Macao-ն:

Եվրոպական հայտնի տեսարժան վայրերի կրկնօրինակները, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը եւ Վենետիկի Grand Canal-ը, կարելի է տեսնել այլ հյուրանոցներում:



© NEWS.am STYLE