Զայրացած տղամարդը բարձրացել է բեմ եւ կոտրել գեղեցկության մրցույթի հաղթողի թագը

19:20   30 մայիսի, 2023

Զայրացած տղամարդը ներխուժել է Բրազիլիայում LGBTQIAP+ գեղեցկության մրցույթի բեմ, գողացել հաղթողի թագը եւ դաժանորեն գետնին գցել այն բանից հետո, երբ նրա կինը երկրորդ տեղն է զբաղեցրել:

«Միսս Gay Mato Grosso  2023» մրցույթի հանդիսատեսը ցնցվել է, երբ վիցե միսսՆատալի Բեքերի ամուսինը, որը ներկայացնում էր Կույաբա քաղաքը, դաժանորեն ընդհատել է հաղթող Էմանուելլի Բելինիի թագադրման արարողությունը, հայտնում է Globo-ն:

Երբ պատրաստվում էին թագը դնել Բելինիի գլխին, տաքարյուն ամուսինը քաշել է այն ու նետել հատակին։ Այնուհետեւ նա բարձրացրել է թագը եւ նորից գցել գետնին՝ մրցանակը կտոր-կտոր անելով: Նա փորձել է նաեւ Բեքերին քաշել բեմից, սակայն անվտանգության աշխատակիցները միջամտել են եւ ուղեկցել նրան ետնաբեմ։

Մրցույթի համակարգող Մելոուն Հենիշը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ մրցույթի դատավորները արդարացի են եղել Բելինիին թագուհի հռչակելու եւ Բեքերի ամուսնու ագրեսիվ պահվածքը դատապարտելու հարցում։ «Նա արդյունքն արդար չհամարեց եւ պատճառեց այս բոլոր անհարմարություններն ու վնասները», - նշել է Հենիշը։



© NEWS.am STYLE