Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր՝ J Force 1 սպորտային կոշիկները

20:10   30 մայիսի, 2023

Jacquemus-ը Nike-ի հետ համագործակցությամբ այս ամառ կթողարկի նոր J Force 1-ը, որը բնութագրվում է որպես AF1 ոգով հագեցած կոշիկ: Սպորտային կոշիկների առաջին լուսանկարները հայտնվել են eBay-ում, որտեղ ցուցադրվում է իսկապես յուրահատուկ դիզայն:

jacquemus1.jpg (51 KB)

Լրացուցիչ դետալները ներառում են դաջված բրենդավորում լեզվակ ու կրունկի վրա եւ փոքր մետաղական Swoosh լոգոները կողային հատվածներում՝ ոգեշնչված Humaras-ի դիզայնով: Բացի սպիտակից, ակնկալվում է նաեւ սեւ տարբերակ, ինչպես երեւում է Jacquemus-ի վերջին թիզերի հոլովակում։

Նրբաճաշակ սպորտային կոշիկների գինը սկսվում է $170-ից եւ հասանելի կլինեն առաջիկա ամիսներին։



© NEWS.am STYLE