«Կա մեկը»․ Էրիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել

13:05   30 մայիսի, 2023

Արտիստն իր կյանքը նվիրում է շատերին, բայց սիրտը՝ միայն մեկին։ Կարծես այդ մասին է պատմում Էրիկ Կարապետյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանված է երգչի «Կա մեկը» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակը հենց Էրիկն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

ՌԵժիսոր Արթուր Մանուկյանը տեսահոլովակում ներկայացրել է արտիստի կյանքը՝ համերգներ, ելույթներ, եւ այդ ամենի վերջում՝ վերադարձ այն միակի մոտ։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է երեկ՝ մայիսի 29-ին, եւ ունի մոտ 48 000 դիտում։ 

«Կրկին ստացված»՝ մեկնաբանել է երգչի երկրպագուներից մեկը, մյուսն էլ հավելել՝ «Կրկին սիրահարվում եմ նրա երգերի ներքո»։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Էրիկը հանդիսատեսին ներկայացրել էր իր «Հանուն քեզ» վիզուալ ալբոմը, որը ներառում էր միանգամից 5 տեսահոլովակ՝ «Քամին տանի», «Երկուսով», «Իմ լուսին», «Միլիոն ու մեկ» եւ համանուն՝ «Հանուն քեզ» երգերի հիման վրա։ Տեսահոլովակների ռեժիսորը կրկին Արթուր Մանուկյանն է։ 



© NEWS.am STYLE