Հայկական Instagram-ում ամեն շաբաթ նորությունների բազմազանություն է, իսկ NEWS.am STYLE-ը հավաքագրում է ամենահետաքրքիրներն ու ներկայացնում ձեր ուշադրությանը։
Աստղերի գործունեությունից զատ՝ նրանց հետեւորդներին եւ երկրպագուներին հետաքրքրում է նաեւ նրանց անձնական կյանքը։ Սիլվի Բարկովան այն հայտնիներից է, որն իր հետեւորդներին, պարբերաբար, ոգեւորում է անձնական հրապարակումներով։ Դերասանուհին ներկայացրել է ընտանեկան ֆոտոշարք, որում առաջին անգամ ցուցադրել է նաեւ որդու՝ Կավիրի դեմքը։ Լուսանկարները՝ Ketikyan Photo-ի։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր մեծ քայլն է արել դեպի ռուսական կինոինդուստրիա։ Հայ դերասանուհին նկարահանվել է ռեժիսոր Վիկտոր Շամիրովի «Непосредственно Каха. Другой фильм»-ում, եւ նախորդ շաբաթ հյուրընկալվել Պավել Վոլյայի «Шоу Воли» հաղորդմանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 25-ին։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում անդրադարձել է ֆիլմին՝ նշելով, որ երազանքը եւս մի ֆիլմ է, որի սյուժեն ինքը գրում է այնպես, ինչպես ցանկանում է․
«Այնպես է ստացվել, որ ֆիլմում նկարահանվելու երազանքը կյանքի է կոչվել։ Այնքան տարօրինակ է, երբ այն, ինչ գլխումդ է, իրականություն է դառնում։ Սկսում եմ մտածել՝ սա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես մտքով շատ հեռու եմ գնացել»,-գրել է դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի անձնակազմին։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն այս շրջանում Լոս Անջելեսում է։ Այնտեղ է նաեւ Ավետ Բարսեղյանը, որը որոշել է անակնկալ մատուցել ընկերոջը՝ անսպասելի հանդիպելով նրան։ Երգչուհու ինստագրամյան սթորիներից պարզ է դառնում, որ նրանք հյուրընկալվել են ամերիկաբնակ երգչուհի Արմինկայի տանը եւ հիանալի ժամանակ անցկացրել։
Իսկ Սրբուկն այս շրջանում Կիպրոսում է, որտեղ վայելում է իր հանգիստը։ Երգչուհին լողափից լուսանկարներ է հրապարակել։ «Այս ճամփորդությունը դեռ երկար կհիշեմ ,որովհետեւ եւ՛ շատ լավ էր կազմակերպված, եւ՛ թիմն էր լավը․ մեկը մեկից գունավոր ու դրական օրեր ենք անցկացրել։ Եվ ինչպե՞ս չսիրել այս ընկերական, հյուրընկալ, թեժ մթնոլորտով վայրը՝ գժական գեղեցիկ բնությամբ եւ օդում տիրող հանգստությամբ»,-կիսվել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram