Ջենիֆեր Լոպեսը վառ դեղին բիկինիով ցուցադրել է հիասքանչ կազմվածք

23:20   30 մայիսի, 2023

Ջենիֆեր Լոպեսը եւս մեկ անգամ ցուցադրել է իր հիասքանչ կազմվածքը վառ դեղին լողազգեստով` գովազդելու Delola կոկտեյլների իր նոր շարքը:

53-ամյա գերաստղը մի քանի գլամուր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, որ շքեղ տեսք ունի կիպ լողազգեստով: Գրառման վերնագրում Ջենիֆերը գրել է. «Ամառը վերջապես եկավ։ @Delola-ն ամառվա պաշտոնական խմիչքն է... այնպես որ հանգստացեք, բացեք շիշը, ավելացրեք մի քիչ սառույց եւ վայելեք: Լոլա #DelolaLife»։

ло-1.jpg (71 KB)

Լոլան Ջենիֆերի երկարամյա մականունն է, որն արտացոլում է նրա «ավելի ժիր ու անհոգ կողմը»։

Բայց նրա վերջին ձեռնարկության մեկնարկը քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից այն բանի համար, որ նա հիմնել է ալկոհոլային խմիչքների ապրանքանիշ՝ հեռու լինելով ալկոհոլիսց, ի լրումն այն փաստի, որ նրա ամուսին Բեն Աֆլեքը բաց է եղել ալկոհոլային կախվածության դեմ իր պայքարի մասին խոսելիս:

ло1-2.jpg (74 KB)

Այնուամենայնիվ, J.Lo-ին կարծես թե չի խանգարել այս ամսվա սկզբին իր ապրանքանիշի սկզբնական թողարկման հետ կապված բացասական արձագանքը:



© NEWS.am STYLE