Դավա Մանուկյանը ֆիլմում գլխավոր դեր է ստացել

11:17   31 մայիսի, 2023

Դավիթ Մանուկյանը, կարծես թե որոշել է նվաճել կինոարտադրությունը։ 5-tv.ru-ի լրագրողի հետ զրույցում նա խոստովանել է, որ արդեն փորձել է իրեն որպես դերասան եւ ցանկանում է զարգանալ այդ ոլորտում։

«Սա ինձ համար նոր ուղղություն է, որը շատ է հետաքրքրում։ Հետաքրքրական է, թե դրանից ինչ կստացվի։ Այս ամառ պետք է նկարահանվեմ ֆիլմում, սերիալում եւ  եւս մեկ այլ սերիալում: Իսկ հիմա մեկ այլ սերիալ կթողարկվի, Սարիկ Անդրեասյանն է նկարահանել, դա ինձ համար շատ լավ փորձ կլինի»,- կիսվել է բլոգերը։

Ի դեպ, Դավան անընդհատ իրեն փորձում է տարբեր ոլորտներում։ Նա արդեն ձայնագրել է թրեքեր, մասնակցել է «Танцы со звездами» շոուին, եղել է հաղորդավար։ Այդուհանդերձ Մանուկյանը երբեք չի մոռանում իր բլոգի մասին։ Չէր խանգարի նրանից ժամանակի կառավարում սովորել:



© NEWS.am STYLE