HBO-ն հրապարակել է Լիլի-Ռոզ Դեփի եւ The Weeknd-ի մասնակցությամբ «Կուռք» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

21:25   31 մայիսի, 2023

Հունիսի 4-ին կայանալիք պրեմիերայից առաջ HBO-ն հրապարակել է «Էյֆորիա»-յի ստեղծող Սեմ Լեւինսոնի «Կուռք» դրամատիկ սերիալի վերջին թրեյլերը: Գլխավոր դերերը կատարել են Լիլի-Ռոզ Դեփը եւ Աբել Տեսֆայեն (ավելի հայտնի The Weeknd կեղծանվամբ), ով շոուի պրոդյուսերներից մեկն է։

Ըստ սյուժեի՝ Դեփ հերոսուհին՝ Ջոսլին անունով երգչուհին, չեղարկել է շրջագայությունը նյարդային խանգարման պատճառով (որին հանգեցրել է հերոսուհու մոր մահը)։ Նա այժմ, ըստ համառոտագրի, «վճռական է պահանջել իր օրինական կարգավիճակը՝ որպես Ամերիկայի ամենահայտնի եւ ամենասեքսուալ փոփ աստղը»: Նրան այդ հարցում օգնում է Թեդրոսը, գիշերային ակումբի «կեղտոտ անցյալով» իմպրեսարիոն։

«Դու ամերիկյան երազանքն ես: Կցասայլերից մինչեւ առանձնատներ։ Ջոսելին, դու սատանա ես: Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս», - ասում է The Weeknd-ի հերոս Ջոսլինը թրեյլերում:

Դերասանական կազմում ընդգրկված են Սյուզաննա Սոնը, Թրոյ Սիվանը, Moses Sumney-ը, Ջեյն Ադամսը, Դեն Լեւին, Ջենին, Էլայ Ռոթը եւ Ռեյչել Սեննոտը։

Սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում, որտեղ այն բացասական ընդունվեց քննադատների կողմից։ «Կուռքը» դատապարտվել է Դեփի կերպարը չափից դուրս սեքսուալացված լինելու համար։ Բովանդակության առումով՝ «շատ վերամշակված գաղափարներ» պարունակելու, ինչպես նաեւ խոշտանգումներ եւ պոռնոգրաֆիա, քան արվեստի գործ հիշեցնելու համար:



© NEWS.am STYLE