Dolce & Gabbana-ի գովազդի նկարահանումների ժամանակ Մոնիկա Բելուչիի դուստրն ապշեցրել է հայտնի մոր հետ նմանությամբ

17:38   31 մայիսի, 2023

Հայտնի դերասաններ Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Քասելի դուստր Դեւա Քասելին նկատել են Հռոմում Dolce & Gabbana-ի գովազդի նկարահանումների ժամանակ։ 18-ամյա մոդելը ցուցադրել է իր շքեղ կազմվածքը՝ սեւ ժանյակավոր մինի զգեստով ու կաշվե կոշիկներով։

дева.jpg (90 KB)

Դեւան շատ նման է իր հայտնի մորը։ Սկսնակ մոդելը, անշուշտ, իր անունն է ձեռք բերել բիզնեսում եւ այժմ հպարտանում է Instagram-ի տպավորիչ՝ 969,000 հետևորդներով:

Նա նաեւ մտադիր է գնալ ծնողների հետքերով, քանի որ նրա դերը հաստատել են իտալական Netflix-ի «The Leopard» սերիալում:

Նկարահանումները սկսվել են անցյալ ամիս եւ ընթանում են սիցիլիական Պալերմո, Սիրակուզա եւ Կատանիա քաղաքներում։ «Դաունթոնյան աբբայության» եւ «Թագի» նման տարրերով պատմական սերիալը սիցիլիական սաագայի ժամանակակից պատկերն է, որը դարձավ Լուչինո Վիսկոնտիի ֆիլմի հայտնի կինոադապտացիան՝ Կլաուդիա Կարդինալեի, Ալեն Դելոնի եւ Բուրթ Լանկաստերի մասնակցությամբ: Այս ֆիլմը, որն այժմ իտալական կինոյի դասականն է, 1963 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղին»։

Դեւան կմարմնավորի Անժելիկա Սեդարային՝ միջին դասի երիտասարդ կնոջ, ով դառնում է սոցիալական ցնցումների կատալիզատոր՝ վեց դրվագից բաղկացած էպոսում, որը տեղի է ունենում 1860-ականների Սիցիլիայում սոցիալական հեղափոխության ֆոնին: Դերում ի սկզբանե հանդես է եկել Կլաուդիա Կարդինալեն։

Սա մեծ բեկում է Դեւայի համար, ով վերջերս իր դեբյուտը կատարեց Լաուրա Լուչետտիի «Հիասքանչ ամառ» ֆիլմում:



© NEWS.am STYLE