«Ասում է մի բան, անում է մեկ այլ բան». Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրել են կեղծավորության մեջ

12:30   1 հունիսի, 2023

Լեոնարդո Դի Կապրիոն երկար ժամանակ բնապահպանական գործութնեություն է ծավավլում։ Դերասանն արդեն միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բնությունը փրկելու համար, սակայն վերջերս էկոակտիվիստները նրան մեղադրել են կեղծավորության մեջ։

Օրերս պապարացիները Լեոյին նկատել են Սարդինիայի մասնավոր օդանավակայանում։ Այնտեղ նա մեկնել է փոքրիկ ինքնաթիռով։ Իսկ իմաստը ո՞րն է։ Մասնավոր ինքնաթիռների ածխածնի արտանետումները 37 անգամ գերազանցում են մարդատար ինքնաթիռների արտանետումները։ Պարզվում է, որ բնության մարտիկն ինքն է վնասում նրան, եւ դա խիստ զայրացրել է բնապահպաններին, ովքեր բացասաբար են արտահայտվել աստղի մասին։

«Ասում է մի բան, անում է մեկ այլ բան։ Կեղծավոր», - գրել են նրանք համացանցում։



© NEWS.am STYLE