Կմնա առանց երեխաների. Բրիթնի Սփիրսի կյանքում նոր սկանդալ է հասունացել

22:37   1 հունիսի, 2023

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքում նոր սկանդալ է հասունանում։

Երգչուհու նախկին ամուսինն ու նրա որդիների հայրը՝ Քեւին Ֆեդերլայնը, սպառնացել է, որ եթե նա երեք օրվա ընթացքում պաշտոնական թույլտվություն չտա երեխաներին Հավայան կղզիներ տեղափոխվելու համար՝ կդիմի դատարան։

Փաստաբանն արդեն պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Բրիթնիի նախկին ամուսինը մի քանի անգամ փորձել է համաձայնություն ստանալ փոփ դիվայից, սակայն Սփիրսը պարզապես անտեսել է թղթերը։ Այժմ Քեւինն ունի նրանց համատեղ երեխաների՝ Շոն եւ Ջեյդեն Ֆեդերլայնների ամբողջական խնամակալությունը:



© NEWS.am STYLE