Քիմ Քեթրոլը կվերադառնա «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելի նոր եթերաշրջանում

20:47   1 հունիսի, 2023

Քիմ Քեթրոլը կվերադառնա «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելի նոր եթերաշրջանում: Այս մասին հայտնում է Variety-ն։

Մենք նրան տեսնում ենք միայն մեկ տեսարանում, որտեղ նա հեռախոսով խոսում է Քերի Բրեդշոուի հետ: Եվ, ի դեպ, նկարահանման հրապարակում նա այլ դերասանուհիների ու անգամ սերիալի ռեժիսորի հետ չի հանդիպել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության՝ «Եվ հենց այնպես» ֆիլմի երկար սպասված պրեմիերան։ Այն ժամանակ Քիմը հայտարարել էր, որ իրեն նույնիսկ չեն հրավիրել ֆիլմում նկարահանելու։ «Ինձ երբեք չեն խնդրել մասնակցել վերագործարկմանը: Ես իմ զգացմունքները պարզ արտահայտեցի հնարավոր երրորդ ֆիլմից հետո: Այս մասին (շարունակության մասին - Մոտ խմբ.), ինչպես բոլորը, իմացա սոցցանցերից»,- ասել է դերասանուհին։



© NEWS.am STYLE