ԱՄԷ-ում կհայտնվի շքեղ «Արեւելյան էքսպրես»-ը

21:20   1 հունիսի, 2023

Ինչպես խորհրդանշական «Արեւելյան էքսպրես»-ը, Etihad Rail-ի նոր բարձրակարգ վագոնները կմեկնարկեն ԱՄԷ-ում երկաթուղային ճանապարհորդության նոր ոսկե դարաշրջան:

эуспресс.jpg (74 KB)

Etihad Rail-ը համագործակցել է իտալական Արսենալեի հետ՝ տեղակայելու «շքեղ գնացքներ, որոնք հարգանքի տուրք են մատուցում էմիրաթական մշակույթին եւ ժառանգությանը»: Բնական եզակի միջավայրի շնորհիվ շքեղ գնացքը կշրջի ԱՄԷ-ով` անցնելով Մեզեյրայով, Լիվա անապատով եւ նրա հայտնի օազիսով:

«Arsenale»-ը նախկինում աշխատել է Սաուդյան Արաբիայում մեկ այլ շքեղ գնացքի՝ «Dream of the Desert» նախագծի վրա:

экспрес1.jpg (51 KB)

Etihad Rail-ի գործադիր տնօրեն Շադի Մալաքը նշել է, որ Arsenale-ի հետ համագործակցությունը վկայում է Etihad Rail-ի հանձնառության՝ ԱՄԷ-ում տնտեսական եւ սոցիալական աճ ապահովելու Ազգային երկաթուղային ցանցի միջոցով: «Ստեղծելով շքեղ գնացքներ՝ մենք տարածաշրջանին տրամադրում ենք համաշխարհային կարգի եզակի առաջարկ եւ խթանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը ԱՄԷ-ում: Բացի այդ, մենք կկարողանանք ցուցադրել երկրի բազմազան ժառանգությունն ու գեղեցկությունը այցելուներին ամբողջ աշխարհից»:

экпресс2.jpg (52 KB)

Շքեղ կրուիզային ծառայությունը լիովին անհատականացված է լինելու, ինչպես նաեւ բաղկացած 15 շքեղ վագոններից՝ համատեղելով էմիրաթական ազդեցությունը անգերազանցելի իտալական վարպետության հետ: Arsenale SpA-ի գործադիր տնօրեն Պաոլո Բարլետան նշել է, որ եզակի նախագիծը նպաստում է Աբու Դաբիի եւ Դուբայի հայտնի ուղղություններից դուրս կախարդական ու հուզիչ տարածքի հայտնաբերմանը: «Երկաթուղային կրուիզային զբոսաշրջության ներկան եւ ապագան է, իսկ «Arsenale»-ը ցանկանում է այն հասանելի դարձնել աշխարհի ամենագեղեցիկ ուղղություններին` ներկայացնելով ճանապարհորդության այս նոր հետաքրքիր եւ կայուն միջոցը: Այս գործընկերությունը ցույց է տալիս, որ կրքի սահման չկա, եւ չկան խոչընդոտներ, որոնք կարող են կանգնեցնել երևակայականից այն կողմ գնալու ցանկությունը»:



© NEWS.am STYLE