«Չենք կոտրվում, հակառակը՝ ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»․ Սիրուշոյի «Pregomesh» ապրանքանիշը` աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում

14:19   1 հունիսի, 2023

Երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցի իր էջում նոր հրապարակում է արել, որում ներառված են արխիվային եւ թարմ լուսանկարներ։ Արխիվային լուսանկարներն արվել են տարիներ առաջ՝ Շուշիում, նոր կադրերը՝ JCK Expo-յում՝  «Pregomesh» ապրանքանիշի տաղավարում։

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)

«Մի քանի տարի առաջ հենց այս օրերին Շուշիում էինք...

Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք...

Այսօր չունենք էլ Շուշին... բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը...

Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ», - հրապարակմանը կից գրել է Սիրուշոն:



© NEWS.am STYLE