Ավրաամ Ռուսսոն՝ ելույթի ժամանակ իր կյանքի համար վախենալու մասին

14:17   2 հունիսի, 2023

Երգիչ Ավրաամ Ռուսսոն  BLITZ+  պորտալին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է փախել ռեստորանում ելույթից։

Ռուսոն նշել է, որ հաճախ ռեստորաններում եւ ակումբներում այցելուների միջեւ կոնֆլիկտներ կամ ծեծկռտուքներ են լինում։ Նրա կարծիքով՝ նման հաստատություններում ելույթ ունենալիս արտիստին անհրաժեշտ է «քաղաքական գործիչ լինել», քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է նրա եւ նրա աշխատանքի վրա։

«Մի օր ես պարզապես փախա ռեստորանից։ Մարդիկ չկարողացան հանգստանալ, եւ ես հասկացա, որ պետք է շտապ հեռանամ, եթե ուզում եմ ողջ մնալ», - կիսվել է երաժիշտը:

Ավրաամ Ռուսսոն իր երաժշտական ​​կարիերան սկսել է 16 տարեկանում։ Արտիստը երգում էր փոքրիկ սրճարաններում եւ ռեստորաններում՝ ամբողջ ընտանիքին ապահովելու համար։ Ռեստորանային ելույթներից մեկի ժամանակ Ռուսսոն հանդիպել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին։ 2001 թվականին նա թողարկեց իր դեբյուտային Amor ալբոմը։ 2004 թվականին նա ստացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակը «Знаю» երգի համար։



© NEWS.am STYLE