Ալ Պաչինոն հղի ընկերուհուց հայրությունը հաստատող թեստ է պահանջել

11:09   2 հունիսի, 2023

Հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն կասկածել է իր սիրելիի՝ Նուր Ալֆալլայի խոսքերի ճշմարտացիությանը, ով նրան հայտնել է հղիության մասին։ Այս մասին հայտնել են Page six ամսագրի լրագրողները։ Այժմ 29-ամյա աղջիկը գտնվում է հղիության ութ ամսում։

Ըստ դերասանի՝ չծնված երեխան իրենից չի կարող լինել, քանի որ նա վաղուց ունի առողջական խնդիրներ, որոնք անպտղության պատճառ են դառնում։ Այո, նա 83 տարեկան է։ Ուստի նա աղջկանից պահանջել է հայրությունը հաստատող ԴՆԹ թեստ անել։ Անհայտ է, թե արդյոք Նուր Ալֆալլան համաձայնել է աստղի պահանջին, թե ոչ:

Հայտնի է, որ Ալ Պաչինոյից առաջ Ալֆալլան հանդիպել է «տարիքով» բոյֆրենդների հետ։ Նրանց թվում է The Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերը, ում հետ Ալֆալլահը հարաբերությունների մեջ է եղել, երբ նա 22 տարեկան էր։ Ինքը՝ ռոքերն այդ ժամանակ 74 տարեկան էր։ Բացի այդ, նա հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Նիկոլաս Բերգրուենի հետ, ով հատել է 60-ամյա շեմը։

Խոսակցություններ կային նաեւ երիտասարդ գեղեցկուհու սիրավեպի մասին հոլիվուդյան լեգենդ Քլինթ Իսթվուդի հետ, ով այժմ 93 տարեկան է, սակայն աղջիկն ինքը հերքել է դրանք՝ ասելով, որ ինքն ու դերասանն ընկերներ են։



© NEWS.am STYLE