42-ամյա Ժիզել Բյունդխենը լողազգեստով լուսանկարվել է Louis Vuitton-ի գովազդի համար

15:12   2 հունիսի, 2023

Բրազիլացի սուպերմոդել եւ Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Ժիզել Բյունդխենը ցուցադրել է իր կազմվածքը՝ Louis Vuitton-ի լողազգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

42-ամյա Ժիզել Բյունդխենը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը՝ Louis Vuitton-ի գովազդի համաչ։ Նա կեցվածք է ընդունել բրենդի տարբերանշանով լողազգեստով, որը լրացվել է ոսկե վզնոցով եւ ականջօղերով։ Որպես աքսեսուար Ժիզել Բունդհենը վերցրել է Louis Vuitton ապրանքանիշի ճամպրուկը։

Ժիզել Բյունդխենը բրազիլացի սուպերմոդել եւ դերասանուհի է։ 2004-ից 2016 թվականներին նա եղել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը եւ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 2015 թվականի ապրիլին նա հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, սակայն շարունակեց մասնակցել համաշխարհային խոշոր բրենդների աշխատանքին։ 2000-ից 2005 թվականներին մոդելը հարաբերությունների մեջ է եղել դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ 2004 թվականին մոդելն ու դերասանը աշխարհի ամենագեղեցիկ զույգերից էին։

Ժիզել Բյունդխենն ամուսնացած է ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ 2009 թվականի փետրվարի 26-ից։ 2022 թվականի սեպտեմբերին նա բաժանվեց ամուսնուց։ Նրանց ամուսնությունը տեւեց 12,5 տարի։ Նախկին ամուսիններն ունեն երկու երեխա՝ 13-ամյա որդի Բենջամին Ռեյնը եւ 10-ամյա դուստր՝ Վիվիան Լեյքը։



© NEWS.am STYLE