Երկու տարվա փնտրտուքից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը 60 միլիոն դոլարով տուն են գնել

17:17   2 հունիսի, 2023

2 տարվա փնտրտուքներից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը 60 միլիոն դոլարով հսկայական տուն են գնել։ Ընդհանուր առմամբ, տունն ունի 12 ննջասենյակ, 24 լոգասենյակ եւև 15 բուխարի, իսկ ընդհանուր մակերեսը գրեթե 470 «քառակուսի մետր» է։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

984123.jpg (166 KB)

Տարածքում կա նաեւ թիկնազորի համար նախատեսված տուն երկու ննջասենյակներով։

145896.jpg (139 KB)

Գույքը վաճառքի է հանվել դեռեւս 2018 թվականին՝ 135 միլիոն դոլարով։ Սակայն ոչ ոք չի ցանկացել այդ գնով ձեռք բերել տունը, իսկ աստղային զույգին այն հասել է շատ մատչելի գնով։ Հատկանշական է, որ դերասանները վճարել են կանխիկ։

14896.jpg (131 KB)

Այն գտնվում է 5 ակր (20 հազար քառակուսի մետր) հրվանդանի վրա, կալվածքն ունի կրկնակի դարպասներ։

 

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE