«Ռենեսանս» շրջագայության ժամանակ Բեյոնսեն հանրությանը շլացրել է իր նոր կերպարով

14:57   2 հունիսի, 2023

Բեյոնսեն իր 310 միլիոն հետեւորդների հետ կիսվել է «Ռենեսանս» շրջագայության նոր կադրերով՝ հրապարակելով իր կերպարից մի քանի լուսանկար։

Հյուսթոնի բնակչուհին ապշեցրել է հանրությանը` կրելով ուսից կտրված PVC մինի սեւ հանդերձանք։

биби.jpg (110 KB)

Կերպարը ներկայացնում էր երկար թափանցիկ սեւ թեւեր, որոնց միջով անցնում է պտտվող սեւ շերտագիծ: Երգչուհին իր անսամբլը համալրել է մեծ ադամանդե վզնոցով ու համապատասխան ականջօղերով:

биби1.jpg (120 KB)

Զգեստն ընդգծել է Բեյոնսեի նեղ գոտկատեղը՝ ընդգծելով նրա ավազե ժամացույցի կազմվածքը։

биби2.jpg (130 KB)

Նրա լուսանկարները հաշված րոպեների ընթացքում հավաքել են հավատարիմ երկրպագուների հարյուր հազարավոր լայքեր։



© NEWS.am STYLE