Balenciaga Defender «կեղտոտ» սպորտային կոշիկներն արժեն մոտ 1000 դոլար

18:11   2 հունիսի, 2023

Balenciaga-ն իր լսարանին մշտապես լարված է պահում արտասովոր դիզայններով։ Սա վերաբերում է նաեւ ապրանքանիշի կոշիկներին։

крос3.jpg (41 KB)

Balenciaga-ի 3XL սպորտային կոշիկները պատվել են ցեխով, իսկ այժմ բրենդը նույնն արել է Defender սպորտային կոշիկների հետ: Նոր «Worn-Out» դիզայնը պահպանում է իր սկզբնական տեսքը. թեթեւ ցանցային վերնամասը՝ տոնային կաշվե երեսպատմամբ: Առատ կեղտը եւ փոշին թաքցնում են նրա վառ սպիտակ գույնը, իսկ յուղոտ քերծվածքները՝ ստորին պարագիծը: Ներկված ժանյակները, լեզվակներն ու աստառները հավելյալ անհատականություն են հաղորդում Balenciaga-ի դաջված պատկերանշանի եւ կոշիկի չափսի համարների հետ միասին: Այս ամենը եզրափակում են հսկայական ներբանները՝ պատված չոր ցեխով եւ մրով։



© NEWS.am STYLE