Մալդիվներում կհայտնվի Dolce & Gabbana luxury-հանգստավայր

21:26   2 հունիսի, 2023

Dolce & Gabbana-ն նոր շքեղ հանգստավայրի միջոցով կմիավորի բարձր նորաձեւությունն ու շքեղ հյուրընկալությունը Մալդիվներում:

Իտալական լեյբլը միավորվել է Սաուդյան Արաբիայի անշարժ գույքի ծրագրավորող Dar Global-ի հետ իր անշարժ գույքի դեբյուտի համար: Dar Global-ի գործադիր տնօրեն Զիադ Էլ Չաարը նշել է, որ համագործակցությունը ներկայացնում է ապրանքանիշի իտալական ոգու եզակի մեկնաբանությունն ու ամրապնդում է մեր հանձնառությունը՝ ապահովելու մեր հաճախորդներին բացառիկ կենսափորձ եւ ներդրումային հնարավորություններ: «Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը մեծ հաջողություն կունենա, եւ մենք անհամբեր սպասում ենք Dolce & Gabbana-ի հետ աշխատելուն՝ կյանքի կոչելու նրանց տեսլականը»:

Թեեւ Dolce & Gabbana-ն ոճի ու նորաձեւության հոմանիշ է, Dar Global-ն անշարժ գույքի հսկա է, որն առավել հայտնի է ԱՄԷ-ում, Քաթարում, Օմանում, Բոսնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում իր նախագծերով:

Վերջերս նորաձեւության բրենդները սկսել են անշարժ գույքի մեջ խորանալու միտում: Ջորջիո Արմանին պատրաստվում է գերշքեղ հյուրանոց բացել Դիրիայում։ Նույնիսկ շքեղ ժամացույցներ արտադրող Jacob & Co-ն Դուբայի սրտում կառուցում է աշխարհի ամենաբարձր 100 հարկանի բնակելի աշտարակը:



© NEWS.am STYLE