«Հայկական Օլգա Բուզովա»․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարն ու հետեւորդների արձագանքները (վիդեո)

14:31   5 հունիսի, 2023

Կառե սանրվածք, արեւահարված թուխ մաշկ ու մարմինն ընդգծող սեքսուալ զգեստ․ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հետեւորդներին ներկայացել է նոր կերպարով, որն, ինչպես միշտ առաջացրել է թե դրական, թե բացասական արձագանքներ։

Հետեւորդներից շատերը հայկական երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութը ողողել են «wow»-ներով, ոմանք վուլգար համարել հայ դիմահարդարի՝ միշտ բերանը կիսաբաց լուսանկարվելու սովորությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

«Հայկական Օլգա Բուզովա (կներեք սարկազմիս համար, չդիմացա)»,-մեկնաբանել է օգտատերերից մեկը։ 

«Ցանկացած անիքնավստահ կին փորձում է իր մաղձն այստեղ թողնել»,-ասվում է մեկ այլ մեկնաբանությունում,-«եթե նա այս տեսանյութը տեղադրել է, ուրեմն՝ այն գեղեցիկ է համարել։ Ձեր մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի, տեսանյութը չի հեռացվի, իսկ նա չի դառնա այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում նրան տեսնել»։

gohar (1).jpg (210 KB)

Գոհարը, սակայն, իր միկրոբլոգում ցուցադրել է նաեւ սոցցանցային իդեալականության հակառակ կողմը։ Դիմահարդարն ինստագրամյան սթորիներում ներկայացրել է, թե ինչպես են բլոգերները, սովորաբար, լուսանկարվում, այնուհետեւ հրապարակել նաեւ հակառակ պատկերը։ «Փորիկ, ցելյուլիտ՝ այն, ինչ մնում է կադրից դուրս։ Եվ եթե դու էլ ունես այս ամենից, նորմալ է»,-գրել է նա։



© NEWS.am STYLE