Ֆրանսիական Jacquemus բրենդը Պորտոֆինոյում բացել է առաջին փոփ-ափ բուտիկը

21:21   6 հունիսի, 2023

Ֆրանսիական Jacquemus նորաձեւության տունն Իտալիայի Պորտոֆինո քաղաքում բացել է իր երրորդ փոփ-ափ բուտիկը։ Այս մասին հայտնում է WWD-ն։

1735 քառակուսի ֆուտ Jacquemus փոփ-ափը բաց կլինի հունիսի 5-ից հոկտեմբերի 16-ը: Բուտիկը ներկայացնում է նոր Été կապսուլային հավաքածուն՝ ներառյալ 2023 թվականի գարուն-ամառ սեզոնի աքսեսուարները՝ հատուկ ծղոտե գլխարկներ, լակոնիկ ոսկե ականջօղեր եւ վզնոցներ, ինչպես նաեւ Chiquito եւ Le Bisou պայուսակների նոր տարբերակներ:

Խանութը գտնվում է Կալատա Մարկոնի փողոցում, որն անցնում է նավահանգստի երկայնքով։ Դիզայներ Սիմոն Պորտ Ժակեմյուսն իր անձնական բլոգում ցուցադրել է ինտերիերի առաջին լուսանկարները։



© NEWS.am STYLE