Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը

14:11   6 հունիսի, 2023

Արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամները չեն շնորհավորել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստերը՝ արքայադուստր Լիլիբեթի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Հունիսի 4-ին Չարլզ III թագավորի կրտսեր թոռնուհին դարձավ երկու տարեկան, սակայն թագավորական ընտանիքի անդամներից ոչ մեկը սոցցանցերում չի շնորհավորել արքայադուստր Լիլիբեթին։ Միջոցառումն անտեսել են ոչ միայն Չարլզ III-ն ու նրա կինը՝ Կամիլլան, այլեւ փոքրիկի հորեղբայրն ու մորաքույրը՝ արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը։ Արքայադուստր Եվգենիան, ում անվանում են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի «դաշնակիցը», նույնպես լռել է։ Ըստ ինսայդերների՝ Մեգանն ու Հարրին Լիլիբեթի ծննդյան տարեդարձը նշել են ընտանիքի ամենամոտ անդամների հետ Մոնտեչիտո քաղաքի իրենց տանը։

Լիլիբեթ Դիանա Մաունթբեթեն-Վինձորը ծնվել է 2021 թվականի հունիսի 4-ին՝ Հարրիի եւ Մեգանի ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Նրան անվանել են իր մեծ տատի՝ թագուհի Էլիզաբեթ II-ի, ում մանկուց Լիլիբեթ էին անվանում, եւ տատիկի՝ հանգուցյալ արքայադուստր Դիանայի անունով։ Էլիզաբեթ II-ի մահից հետո Մեգանի եւ Հարրիի դուստրը Չարլզ III-ից ստացավ արքայադստեր կոչում։



© NEWS.am STYLE