Քիմ Քարդաշյանը հրապարակավ ծաղրել է քրոջը

15:20   6 հունիսի, 2023

Քիմ Քարդաշյանը հիանալի մայր է, ով բոլոր հարցերում աջակցում է իր երեխաներին։ Այսպիսով, օրինակ, նա իր 9-ամյա դստեր՝ Նորթի հետ միասին տեսանյութեր է պատրաստում TikTok-ում եւ աջակցում է դրա տարածմանը։ Նախօրեին աղջիկը մայրիկի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է հրապարակել։

Kim.jpg (99 KB)

Ուշադիր օգտատերերը նկատել են, որ Քիմը ծաղրել է Քենդալին։ Տեսանյութում նա հայտնվել է շապիկով, որի վրա պատկերված են եղել Ջենների նախկին հինգ ընկերները։ Համացանցում, ի դեպ, վաղուց են ծիծաղում այն ​​փաստի վրա, որ մոդելը հիմնականում հանդիպում է բասկետբոլիստների հետ։ Հետաքրքիր է, Քենդալը գնահատե՞լ է արարքը, թե՞ վիրավորվել է:

Ասեմ, որ տեսահոլովակում Քիմը ներկայացել է իր համար անսովոր կերպարով։ Նա գրեթե առանց դիմահարդարման է։ Աստղը հրաժարվել է կատարյալ գանգուրներից եւ հավաքել է մազերը։ Այսպիսի Քարդաշյան վաղուց չէինք տեսել։



© NEWS.am STYLE