Ռեջի Բուշը եւ նրա կին Լիլիթ Ավագյանը կիսվել են ընտանեկան քնքուշ լուսանկարներով

20:50   6 հունիսի, 2023

Ռեջի Բուշը եւ նրա կինը՝ Լիլիթ Ավագյանը, Instagram-ում կիսվել են ընտանեկան հիասքանչ լուսանկարներով։

38-ամյա NFL-ի նախկին խաղացողը, ով ասել է, որ այլեւս չի խոսում իր նախկին սիրելի Քիմ Քարդաշյանի հետ, երջանիկ տեսք ունի 35-ամյա հայ պարուհու եւ նրանց երեք երեխաների հետ լուսանկարում։

Ավելի ուշ հպարտ ծնողները լուսանկարել են իրենց երեխաներին, որոնք հերթ են կանգնել՝ ցույց տալու հասակի տարբերությունը:

Ռեջին եւ Լիլիթը հանդիպել են երկու տարի՝ նախքան իրենց առաջնեկին ունենալը, որից հետո նրանք պաշտոնապես ամուսնացել են:

Նրանք երդումներ են փոխանակել 2014 թվականին Սան Դիեգոյի հիանալի հարսանիքի ժամանակ Grand Del Mar հյուրանոցում:



© NEWS.am STYLE