Հրապարակվել է «The Out-Laws» կատակերգության թրեյլերը

12:09   7 հունիսի, 2023

Netflix-ը հրապարակել է The Out-Laws կատակերգական մարտաֆիլմի դեբյուտային թրեյլերը: Սթրիմինգում ռելիզը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ժապավենի սյուժեն կհետեւի սովորական բանկի աշխատակից Օուենին, ով նախատեսում է հանդիպել իր հարսնացու Փարքերի ծնողների հետ։ Ավելի ուշ պարզվում է, որ բարեկամները երկար տարիներ առաջ բանկ են թալանել։ Երբ Փարքերին առեւանգում են, Օուենը պետք է միավորի ուժերն ապագա սկեսրայրի եւ սկեսուրի հետ՝ նրան փրկելու համար։

Ֆիլմում նկարահանվել են Ադամ Դիվայնը, Նինա Դոբրեւը, Փիրս Բրոսնանը եւ Էլեն Բարքինը։ Ռեժիսոր՝ Թայլեր Սպինդել:



© NEWS.am STYLE