5 փաստ բացառիկ «Hotel du Cap-Eden-Roc» հյուրանոցի մասին

14:36   7 հունիսի, 2023

«Hotel du Cap-Eden-Roc»․ հավանաբար շատերը լսել են Ֆրանսիայի հարավում գտնվող այս հայտնի հյուրանոցի մասին: Այստեղ անցկացվում է ամենամյա amfAR գալան, Սոֆյա Ռիչին վերջերս երդում է փոխանակել Էլիոթ Գրեյնջի հետ, իսկ Քարդաշյան-Ջեններ կլանը հաճախ է սիրում հանգստանալ այստեղ։

Շատ աղջիկներ (եւ ոչ միայն) երազում են հանգստյան օրերն այս հյուրանոցի  սենյակներից մեկում անցկացնելու մասին: Le Soleil նախկին վիլլան կառուցված է «ֆրանսիական շլեյֆով»։ Այստեղ՝ ձյունաճերմակ պատշգամբներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի զմրուխտե լանդշաֆտը, կապույտ ափն ու ձյունաճերմակ ավազը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։

NEWS.am Style-ը հինգ հետաքրքիր փաստ է հավաքել այս բաղձալի հյուրանոցի մասին։

1․Այնտեղ հասնելը հեշտ չէ

Եթե ​​պլանավորում եք գնալ, ապա ձեզ անպայման պետք է անձնական տրանսպորտ՝ մոտոցիկլետ, մեքենա։ Հակառակ դեպքում մոտակա երկաթուղային կայարանից ստիպված կլինեք քայլել մոտ 45 րոպե: Չնայած տեսարանը ցնցող է, քայլելը կարող է մի փոքր հոգնեցուցիչ լինել:

2․Ձեզ չի հաջողվի համար ամրագրել Booking.com կայքում

Ճիշտ է, սովորական կայքերում չեք կարողանա շքեղ վիլլա գտնել ամրագրման համար: Դուք կարող եք սենյակ պատվիրել Oetker Collection կայքում (կառավարող ընկերություն - խմբ.)

3․Հյուրանոցն ի սկզբանե եղել է գրողների եւ արվեստագետների ապաստան։

Hotel du Cap (նախկին անվանումը) առաջին անգամ իր դռները բացել է 1870 թվականին: Քաղաքի եռուզեռից այնտեղ հանգստացել են 20-րդ դարի բազմաթիվ ստեղծագործողներ։ Օրինակ՝ Մարկ Շագալը սիրում էր նկարել լողավազանի մոտ։ Էռնեստ Հեմինգուեյը եւ Էզրա Փաունդն ալկոհոլ են ճաշակել հյուրանոցի բարերում: Իսկ 1995 թվականին Պիկասոյին խնդրել են նկարել մենյու էլիտար հաստատության համար:

4․Հյուրանոցը հիշատակվում է Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Քնքուշը գիշերը» վեպում։

Ահա թե ինչպես է ամերիկացի գրողը նկարագրում Hotel du Cap-Eden-Roc-ը․ «Ֆրանսիական Ռիվիերայի հիանալի վայրում, Մարսելի եւ Իտալիայի սահմանների միջեւ ընկած հատվածում, կանգնած է հպարտ, վարդագույն հյուրանոցի շենքը: Արմավենիները պաշտպանում են դրա ճակատը շոգից, որի դիմաց արեւի տակ շլացուցիչ կերպով փայլում է լողափի կարճ շերտը: Հետագայում այս հյուրանոցը դարձավ նորաձեւ ամառային հանգստավայր ընտրյալ հանրության համար:

5․Հյուրանոցի տարածքում ներկայացվել է Chanel 2012-ի հանգստավայրային հավաքածուն։

Միջոցառման անցկացման վայրը, ինչպես նշել է հենց դիզայները, թերեւս աշխարհի ամենաթանկ հյուրանոցն է։ Մեկ տարվա ընթացքում Լագերֆելդն ամրագրել է Hotel du Cap-Eden-Roc-ի ողջ հաստատությունը: Կառլը շատ էր ցանկանում շարունակել հավաքածուների ճանապարհորդությունը Ֆրանսիայի հարավում (նախկինում նա ցուցադրություն էր կազմակերպել Սեն-Տրոպեում): Ցուցադրությունն ամեն իմաստով վերեւում էր՝ պոդիումով քայլում էին թոփ մոդելներ, իսկ կերպարները լրացնում էին զարդերը՝ մարգարիտներ, ադամանդներ։ «Չափից շատը կարող է բավարար չլինել», - շոուի վերջում մտորել է Լագերֆելդը:



© NEWS.am STYLE