Դուբայում կառուցվում է աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որը հնարավորություն կունենա  տարեկան մինչեւ 255 միլիոն ուղեւոր սպասարկել  

16:04   7 հունիսի, 2023

Դուբայում կառուցվում է աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որը հնարավորություն կունենա  տարեկան մինչեւ 255 միլիոն ուղեւոր սպասարկել:

Ջեբել Ալիի օդանավակայանը, որը նաեւ հայտնի է որպես Dubai World Central, զբաղեցնում է 14,000 հեկտար կամ 35,000 ակր տարածք: Համեմատության համար նշենք, որ հայտնի Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը զբաղեցնում է 3500 ակր տարածք, մինչդեռ Ջոն Քենեդու միջազգային օդանավակայանը (տարեկան 29 միլիոն ուղեւոր) տարածվում է 4930 ակր տարածքի վրա:

33 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը մեկնարկել է 13 տարի առաջ բեռնափոխադրումների համար: Տասը տարի առաջ Dubai World Central-ը գործարկել է ուղեւորափոխադրումներ եւ մինչեւ 2050 թվականը կկարողանա սպասարկել մինչեւ 255 միլիոն ուղեւորի, իսկ առաջին փուլը պետք է ավարտվի մինչեւ 2030 թվականը:

Դուբայի միջազգային օդանավակայանը ներկայումս զբաղեցնում է 2900 հեկտար տարածք եւ սպասարկել է 66,1 միլիոն ուղեւորի 2022 թվականին։ Մինչեւ 2030 թվականը Ալ Մաքթում միջազգային օդանավակայանը կներառի լոգիստիկ կենտրոն, գոլֆի շքեղ հանգստավայր, 3 միլիոն քառակուսի մետր առեւտրային ու ցուցահանդեսային համալիր, առեւտրային թաղամաս, բնակելի եւ հյուրանոցային թաղամաս:



© NEWS.am STYLE