Պայքար ծերության դեմ․ Քիմ Քեթրոլը՝ բոտոքսի եւ ֆիլերների մասին

17:52   7 հունիսի, 2023

Դերասանուհի Քիմ Քեթրոլը խոստովանել է, որ ամեն կերպ պայքարում է ծերության դեմ։ Այս մասին դերասանուհին խոսել է The Sunday Times Style-ին տված հարցազրույցում։

f3863e698edab25ace3db820a9cab86f.jpg (78 KB)

«Այժմ կան բազմաթիվ այլընտրանքներ, պրոցեդուրաներ, որոնք խթանում են ձեր սեփական մարմնին պայքարել ծերացման դեմ: Կան ֆիլերներ, բոտոքս, շատ տարբեր բաներ, որոնք դուք կարող եք ուսումնասիրել եւ փորձել, տեսնել, թե արդյոք հաապատասխանում է Ձեզ», - ասել է աստղը: Նա կարծում է, որ դա աշխատում է «եթե դու փող ունես եւ, որ ավելի կարեւոր է՝ ճիշտ վիրաբույժը»:

700.jpg (30 KB)

«Դա պարզապես սնափառություն չէ: Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով պետք է որոշակի տեսք ունենա: Իսկ ես պրոֆեսինալ կերպով եմ հոգում իմ մասին։ Ես ցանկանում եմ լինել իմ լավագույն տարբերակը»,- ​​հավելել է դերասանուհին։

Միեւնույն ժամանակ, 2011 թվականին Daily Mail-ին տված հարցազրույցում Քիմն ասել է, որ ցանկանում է ընդունել իր արտաքինի փոփոխությունները։ «Ես նայում եմ այնպիսի մարդկանց, ինչպիսին Ջուդի Դենչն է, ով 70 տարեկան է, եւ մտածում եմ. «Ինչի՞ց եմ վախենում»: Կարծում եմ, որ առանց կնճիռների ճակատը չի ասում, որ մարդն ապրել է»,- նշել է նա այն ժամանակ։ Տարիներ անց Քեթրալը մտափոխվել է։

1_1569458.jpg (55 KB)

Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին վերադառնում է Sex and the City-ի շարունակության նոր եթերաշրջան։ Ճիշտ է, նրան կտեսնենք միայն մեկ տեսարանում, որտեղ նա հեռախոսով կխոսի Քերի Բրեդշոուի հետ։



© NEWS.am STYLE