77-ամյա Լարի Գագոսյանն ու իր 27-ամյա ընկերուհին Նյու Յորքում կայացած ամենամյա MoMA երեկույթին

21:20   7 հունիսի, 2023

Gagosian պատկերասրահի սեփականատեր եւ հայտնի արվեստի կոլեկցիոներ Լարի Գագոսյանը միացել է աստղերին Նյու Յորքում ամենամյա MoMA Garden Party-ին: Նրան ուղեկցում էր 27-ամյա նկարչուհի Աննա Վեյանտը, ում հետ աշխարհահռչակ 77-ամյա արտ-դիլերը հանդիպում է ավելի քան երկու տարի։

lar.jpg (157 KB)

Երկարամյա ամուրի Գագոսյանի կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար:

Մոտ չորս տարի առաջ Վեյանտը փողոցում վաճառում էր իր նկարները, յուրաքանչյուրը  մոտ 400 դոլարով: Այդ ժամանակվանից նա աստղ է դարձել արվեստի աշխարհում, քանի որ նրա մի քանի աշխատանքներ աճուրդներում վաճառվել են ավելի քան 1 միլիոն դոլարով:

Նկարչուհին, ով առաջին անգամ ուշադրություն գրավեց Instagram-ում իր նկարներով, 2022 թվականի մայիսին իր ընկերոջ՝ Գագոսյանի պատկերասրահների հետ գլոբալ ներկայացուցչության պայմանագիր ստորագրեց՝ Blum & Poe-ի դիլեր Թիմ Բլումի կողմից պայմանագրի դաժան խախտումից հետո:

lar1.jpg (33 KB)

Վեյանտը եւ Գագոսյանն աղջկա վերելքի մասին պատմել են անցյալ տարվա հունիսին Wall Street Journal-ի հոդվածում: «Ես պարզապես փորձում եմ նրան պաշտպանել մեծ ու վատ գայլերից»,- ասել է Գագոսյանը՝ պնդելով, որ երբ խոսքը վերաբերում է Վեյանտի կարիերայի մասին քննարկումներին, նա վերաբերվում է նրան այնպես, ինչպես իր պատկերասրահում գտնվող ցանկացած այլ նկարչի։



© NEWS.am STYLE