Զեփյուռ Բրուտյանը խորհուրդներ է տվել, թե ինչպես հաղթահարել հետծննդյան դեպրեսիան

10:39   8 հունիսի, 2023

Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն իր Instagram-ում մայրերին խորհուրդ է տվել ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել՝ հետծննդյան դեպրեսիայից իրենց միտքը հեռացնելու համար։

«Հաճախ տրվող հարց՝ ինչպե՞ս խուսափել հետծննդյան դեպրեսիայից: Չգիտեմ... Երեւի պետք է ազատ ժամանակ ինչ-որ բանով զբաղվես, որ ինքդ քեզ ուտելու ժամանակ չմնա։ Ամուսնու աջակցությունը շատ կարեւոր է: Դա անհրաժեշտ է»,- ասել է Բրուտյանը։

346287507_606762334817433_5264668997645263994_n_1684142739_1684142843-pic_32ratio_900x600-900x600-82935.jpg (177 KB)

Նա կարծում է, որ առաջին հերթին կինը պետք է օգնի իր մարմնին ընտելանալ փոփոխություններին եւ թույլ տա, որ այն վերականգնվի ծննդաբերությունից հետո: Միաժամանակ Բրուտյանը կանանց հորդորել է չանհանգստանալ տրամադրության անկումից, ավելորդ քաշից կամ սթրեսից։ Դերասանուհին վստահեցրել է, որ նման բացասական գործոնները ժամանակավոր են լինելու։



© NEWS.am STYLE